ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհի երեխաների մոտ 1/4-ն ապրում է հակամարտության կամ աղետի գոտում

ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհի երեխաների մոտ 1/4-ն ապրում է հակամարտության կամ աղետի գոտում

PanARMENIAN.Net - Աշխարհում մոտ 535 միլիոն երեխա, մոտավորապես յուրաքանչյուր չորսից մեկը, բնակվում է հակամարտության կամ աղետի ազդեցությունը կրող երկրներում՝ հաճախ զրկված լինելով բժշկական օգնությունից, որակյալ կրթությունից, պատշաճ սնուցումից եւ պաշտպանությունից օգտվելու հնարավորությունից, հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖը:

Աֆրիկայի Ենթասահարայի հատվածում է բնակվում արտակարգ իրավիճակների ազդեցությունը կրող երկրներում ապրող երեխաների գլոբալ քանակի մոտ երեք քառորդը՝ 393 միլիոն երեխա։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնադրվել է՝ օգնություն ու հույս տալու այն երեխաներին, որոնց կյանքն ու ապագան վտանգված են հակամարտության ու զրկանքների հետեւանքով։ Եվ այս ահռելի քանակը, որը ներկայացնում է կես միլիարդ երեխաների առանձին կյանքերը, սթափեցնող հիշեցում է այն մասին, որ մեր առաքելությունն ամեն օր ավելի պահանջված ու հրատապ է դառնում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը։

Հակամարտությունների, բնական աղետների եւ կլիմայի փոփոխության ներգործությունը երեխաներին ստիպում է լքել իրենց տերը՝ նրանց թողնելով հակամարտության գծի հետեւում, ծուղակի մեջ, եւ նրանց ենթարկելով հիվանդությունների, բռնության ու շահագործման ենթարկվելու վտանգի տակ։

Մոտ 50 միլիոն երեխա արմատախիլ է արվել իր հայրենի հողից. նրանց ավելի քան կեսը լքել է իր տունը հակամարտությունների հետեւանքով։

Սիրիայի ամբողջ տարածքում բռնության ուժգնացմանը զուգընթաց, պակաս քան մեկ տարում պաշարման մեջ գտնվող երեխաների քանակը կրկնապատկվել է։ Այսօր մոտ 500.000 երեխա ապրում է երկրի տարբեր մասերում գտնվող 16 պաշարված տարածքներում՝ գրեթե լիովին կտրված լինելով շարունակվող մարդասիրական օգնությունից ու կենսական ծառայություններից։

Հյուսիսարեւելյան Նիգերիայում մոտ 18 միլիոն մարդ տեղահանված է. նրանից գրեթե 1 միլիոնը երեխաներ են։ Աֆղանստանում տարրական դպրոցի տարիքի երեխաների գրեթե կեսը չի հաճախում դպրոց։ Եմենում մոտ 10 միլիոն երեխա կրում է հակամարտության ազդեցությունը։

Հարավային Սուդանում տարրական դպրոցի տարիքի երեխաների 59 տոկոսը չի հաճախում դպրոց, եւ հակամարտության ծավալման տարածքներում յուրաքանչյուր 3 դպրոցից մեկը փակված է։

Այն բանից հետո, երբ «Մեթյու» փոթորիկն ավելի քան երկու ամիս անց հարվածեց Հայիթիին, մինչեւ հինգ տարեկան ավելի քան 90.000 երեխա դեռեւս օժանդակության կարիք ունի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---