ԱՄՆ-ն կհզորացնի ցամաքային խմբավորումը Սիրիայում` աջակցելով քրդերին

ԱՄՆ-ն կհզորացնի ցամաքային խմբավորումը Սիրիայում` աջակցելով քրդերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն 200 զինվոր կգործուղի Սիրիա օգնելու համար քուրդ աշխարհազորայիններին ու ապստամբներին, որոնք պայքարում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

«Եզակի փորձառությամբ այդ մարտիկները կմիանան 300 ամերիկացիներին, որոնք արդեն Սիրիայում են: Նրանք կվարժեցնեն և կմատակարարեն տեղական ուժերին ԻՊ դեմ պայքարելու համար»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, հայտնում է Republic.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

Ամերիկացի զինվորականները հիմնականում կաջակցեն այն ուժերին ու խմբավորումներին, որոնք առաջիկայում մտադիր են գրոհել Ռաքքան, որը համարվում է «Իսլամական պետության» փաստացի մայրաքաղաքը:

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) ԻՊ գրոհայիններից Ռաքքայի ազատագրումից հետո կարող են ներառել քաղաքը դաշնային շրջանի մեջ, եթե բնակիչները կողմ լինեն դրան: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում քրդերի սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին, որի ջոկատները կռվում են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---