Ջերմաստիճանը դեկտեմբերի 10-11-ին կբարձրանա 8-10 աստիճանով

Ջերմաստիճանը դեկտեմբերի 10-11-ին կբարձրանա 8-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ:

Դեկտեմբերի 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-11-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևանում դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---