Հայ գործարարի մասնավոր թռիչքներ պատվիրելու ծառայությունը $105 մլն ներդրում է ներգրավել

Հայ գործարարի մասնավոր թռիչքներ պատվիրելու ծառայությունը $105 մլն ներդրում է ներգրավել

PanARMENIAN.Net - Ծնունդով Մոսկվայից Ֆլորիդայում բնակվող հայ գործարար Սերգեյ Պետրոսովի մասնավոր ինքնաթիռների ամրագրման JetSmarter ծառայությունը $105 մլն ներդրում է ներգրավել`$1.5 մլրդ նախնական գնահատման դեպքում:

Ֆինանսական C փուլին մասնակցել են Աբու Դաբիում և Քաթարում տեղակայված ներդրումային հիմնադրմաները, բիզնես ավիացիայի JetEdge օպերատորը, Լոնդոնի KZ Capital-ը և այլ կազմակերպություններ: Ֆինանսավորմանը մասնակցել են նաև նախագծի նախկին ներդրողները` թագավորական ընտանիքը Սաուդյան Արաբիայից և ռեփեր Jay Z-ին: Գործարքի մանրամասները չեն ճշտվում, հայտնում է Vc.ru-ն TechCrunch-ի վրա հղումով:

Ներգրավված միջոցները JetSmarter-ը մտադիր է ուղղել Ասիայի և Լատինական Ամերիկայի շուկաները գրավելուն, ինչպես նաև ԱՄՆ-ում նոր ուղղություններ գործարկելուն: Այժմ JetSmarter-ի միջոցով մասնավոր ինքնաթիռներում տեղեր ամրագրելու ծառայությունը մատչելի է ԱՄՆ-ում, դեպի Եվրոպա, Մոսկվա, Մերձավոր Արևելք թռիչքների համար: Մինչև 2017-ի ավարտը Պետրոսովը մտադիր է ծառայությունը զարգացնել աշխարհի 80-100 երկրում:

Պետրոսովը հայտարարել է նաև, որ JetSmarter-ի տնօրենների խորհրդի կազմում է ընդգրկված Ստյուարտ Բրեդլին` Xojet գործարար ավիացիայի օպերատորի գլխավոր տնօրենն ու նախագահը, որն ավելի վաղ գործընկերության մասին պայմանագիր էր կնքել JetSmarter-ի հետ:

2016-ի փետրվարին JetSmarter-ը $26մլն էր ներգրավել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքից, իսկ 2015-ի հուլիսին` $20 մլն Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամից և Jay Z ռեփերից:

Սերգեյ Պետրոսովը գործարկել է JetSmarter-ը 2012-ին: Ծառայությունն աշխատում է empty legs մոդելով` առաջարկելով մասնավոր ավիաչվերթում տոմս ձեռք բերելու հնարավորություն, եթե ազատ տեղեր կան, կամ եթե երթուղու հատվածներից մեկում թռիչքն իրականացվում է առանց ուղևորների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---