Մահացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը13 դեկտեմբերի 2016 - 18:15 AMT PanARMENIAN.Net - «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Երիցյանը ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Դեկտեմբերի 25-ին Արմեն Երիցյանը կդառնար 56 տարեկան: Արմեն Երիցյանը (դեկտեմբերի 25, 1960, Երևան) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն էր, ոստիկանության գեներալ-մայոր։ Իրավաբանական գիտությունների դոկտոր էր։ 10 մենագրության, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուի և 100-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է։ Դասավանդում էր Երևանի պետական համալսարանում։ Երիցյանը ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետն է ավարտել, ապա սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում (1996 թ.), 1996-1999թթ. - ՌԴ նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիայում էր սովորում (դոկտորանտուրա): 1982-2010 թթ. ՀՀ ոստիկանության համակարգում էր աշխատում` արտաքին ծառայության ոստիկանից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ: 2010-2014 թթ.- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, 2014-2016 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, 2016 թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: ՀՀ նախագահի 2012-ի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |