Ձյուն, բուք, մառախուղ. Հայաստանում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

Ձյուն, բուք, մառախուղ. Հայաստանում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սարավան-«Զանգեր», Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը:

Դժվարանցանելի են Սպիտակի, Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ալագյազ-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, ինչպես նաև Սյունիքի և Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի, Տավուշի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Շիրակի մարզում բուք է:

Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԱԻՆ-ը հաղորդում է, որ դեկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 16-17-ը սպասվում է թույլ ձյուն: 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղուների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: Դեկտեմբերի 16-17-ը սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 18-19-ը՝ առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---