Սուրենյան. Դեկտեմբերի 18-ից ՀՀ տարածքում սաստիկ սառնամանիք է սպասվում

Սուրենյան. Դեկտեմբերի 18-ից ՀՀ տարածքում սաստիկ սառնամանիք է սպասվում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ից Հայաստանի տարածքում սաստիկ սառնամանիքներ են սպասվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նշել է, որ դեկտեմբերի 15-ին առավոտյան ժամը 07:00 դրությամբ ամբողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում՝ 80սմ, Հրազդանում՝ 56սմ, Քաջարանում՝ 51սմ, Ապարանում՝ 50սմ, Ամասիայում՝43սմ, Ջերմուկում՝ 40սմ, Դիլիջանում՝ 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում՝ 10-17սմ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 09:00-ի դրությամբ փակ ենՍոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սարավան-«Զանգեր», Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը:

Դժվարանցանելի են Սպիտակի, Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ալագյազ-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, ինչպես նաև Սյունիքի և Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհները:

Սյունիքի, Տավուշի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում բուք է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---