ԼՂՀ ԱԺ նախագահի՝ Փարիզ այցի 2-րդ օրը. «Ֆրանսիա-Ղարաբաղ» շրջանակի անդամների հետ է հանդիպել

ԼՂՀ ԱԺ նախագահի՝ Փարիզ այցի 2-րդ օրը. «Ֆրանսիա-Ղարաբաղ» շրջանակի անդամների հետ է հանդիպել

PanARMENIAN.Net - Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության ղեկավար Մարալ Ասադուրյանի հետ: Քննարկվել են միության կողմից Արցախին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանակերտում գործող «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի հետագա անելիքներին և նախագծերին:

Արցախի խորհրդարանի նախագահը կարևորել է Ֆրանսիայում Ղարաբաղի Մշտական ներկայացուցչությանն աջակցելու՝ «Սատար Ղարաբաղին» միության և նրա ղեկավար կազմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունն ավելի գործնական արդյունքներ կգրանցի՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի Ազգային ժողովում Աշոտ Ղուլյանին ընդունել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, փոխնախագահ Ռենե Ռուքեն և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան:

Հանդիպմանը քննարկվել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» և «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների համագործակցության ծրագրերը և գալիք տարում դրանց իրագործման հեռանկարները: Զրուցակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի առանձնահատկություններին և սպասվող զարգացումներին:

«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներից հանդիպմանը ներկա էին խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր, շրջանային խորհուրդների անդամներ, Իլ դէ Ֆրանս շրջանի իշխանության ներկայացուցիչներ:

Բարեկամության շրջանակների ղեկավարներ Ֆրանսուա Ռոշբլուանը և Աշոտ Ղուլյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել են հաջորդ տարվա աշխատանքների ցանկը, որից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության միջոցով հստակեցվել են տնտեսական, սոցիալական և մշակութային համատեղ ծրագրերի իրականացման նախնական պայմանավորվածությունները:

ԱԺ նախագահի աշխատանքային այցի եզրափակիչ միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանն ու ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ: Նապատգամավորների, դեսպանի, ֆրանսիահայ գործիչների հետ է հանդիպել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---