15 դեկտեմբերի 2016 - 12:28 AMT
Իսպանական դատարանը կասեցրել է անկախության հանրաքվեի մասին Կատալոնիայի խորհրդարանի որոշումը

Իսպանիայի սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի խորհրդարանի որոշումը 2017-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ «կասեցվում է Կատալոնիայի խորհրդարանի որոշումը անկախության հանրաքվեի մասին»,-գրում է Ինտերֆաքսը The Local-ի վրա հղումով:

Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնտը խոստացել է անկախության հանրաքվե անցկացնել 2017-ի սեպտեմբերին, անկախ Մադրիդի հավանությունից: Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը կողմ է արտահայտվել անկախության նոր հանրաքվեի անցկացմանը:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը

Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով «հռչակվում է կառավարման հանրապետական ձևով անկախ պետության ստեղծման գործընթացի մեկնարկը»: «Անկախացման գործընթացը» ենթադրում է կառավարության, այլ պետկառույցների ձևավորում և սահմանադրության մշակում:

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը, որով նախատեսվում էր գործողությունների ծրագրի մշակում, որի արդյունքում 2017-ին անկախություն պետք է հռչակվի: Ավելի վաղ փաստաթղթին դեմ հանդես եկավ Իսպանիայի կառավարությունը, որը դիմել էր ՍԴ`պահանջելով արգելափակել բանաձևը:

Photo: AP