Երևանյան օպերայի մեներգիչը` Մինսկի միջազգային մրցույթի հաղթող

Երևանյան օպերայի մեներգիչը` Մինսկի միջազգային մրցույթի հաղթող

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 22-ամյա մեներգիչ Տիգրան Օհանյանը դարձել է մեներգիչների Մինսկի Ծննդյան միջազգային մրցույթի հաղթող, հայտնում է Minsknews-ը:

Նա արժանացել է Գրան պրիի և ստացել է 10.000 դոլար պարգևավճար:

Ընդհանուր առմամբ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է 10 երգիչ: Մասնակիցներից շատերը հրավերներ են ստացել աշխարհի առաջատար օպերային թատրոններից:

Մեներգիչների Մինսկի Ծննդյան միջազգային երրորդ մրցույթը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-13-ը և հավաքել է 120 երիտասարդ կատարողի աշխարհի 16 երկրից: Մրցույթի մասնակիցներին գնահատում էր միջազգային ժյուրին: Կազմակերպիչն էր Բելառուսի օպերայի և բալետի ազգային ակադեմիական Մեծ թատրոնը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---