«Փոքր Մհեր» կրթահամալիրը կարող է միանալ «Մոնթե Մելքոնյան» վարժարանին

«Փոքր Մհեր» կրթահամալիրը կարող է միանալ «Մոնթե Մելքոնյան» վարժարանին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարներին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել ու ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիրում երկու նախարարության համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

«Պարոն վարչապետ, մենք արդեն աշխատում ենք, գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, գրում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:

Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---