TSD Flex Smart Watch. ArmTab-ը ներկայացրել է հայկական առաջին smart-ժամացույցը

TSD Flex Smart Watch. ArmTab-ը ներկայացրել է հայկական առաջին smart-ժամացույցը

PanARMENIAN.Net - Հայկական առաջին ArmPhone սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն Ամանորին ընդառաջ ներկայացրել է առաջին հայկական smart-ժամացույցը՝ TSD Flex Smart Watch։

Ընկերությունը հայտարարել է, որ առաջին հայկական «խելացի-ժամացույցը» կարելի է ձեռք բերել Դալմա Գարդեն մոլի հատուկ տաղավարից. այն վաճառվում է 95.000 ՀՀ դրամով։

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը հրապարակել է TSD Flex Smart Watch-ի բնութագրիչները՝

Օպերացիոն համակարգ՝ Android 5.1

Պրոցեսոր՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ MTK6580M

Օպերատիվ հիշողություն՝ 512 Մբ

Ներքին հիշողություն՝ 8 Գբ

Տեսախցիկ՝ 5 Մպ

Մարտկոց՝ 400 մԱ/ժ

Չափսեր՝ 53.2 x 47 x 15.9մմ

Հայկական արտադրության սմարթֆոններն առաջին անգամ ներկայացվել են հունիսի 6-ին: Սպառողին ներկայացվել է 5 տարբեր մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։

Ընթերցեք նաև` ArmPhone սմարթֆոնները հանվել են վաճառքի 50.000-150.000 դրամով

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---