Մինսկում Բաքվի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը. ԼՂ այցելելու համար

Մինսկում Բաքվի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը. ԼՂ այցելելու համար

PanARMENIAN.Net - Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto): «Միլիցիան հենց նոր ձերբակալել է ինձ Մինսկի օդանավակայանում Ադրբեջանի հարցումով»,-գրել է բլոգերն իր ֆեյսբուքյան էջում:

Լապշինը բազմիցս է այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչի համար դեռ 2011-ին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»:

2015-ի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով: Նրան հաջողվել էր անցնել սահմանը, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր», հայտնում է naviny.by-ը:

Բելառուսը կարող է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին, որտեղ նրան կարող են պատասխանատվության ենթարկվել «ադրբեջանական օրենսդրությունը խախտելու համար»:

«Sputnik Բելարուսի» թղթակցին չի հաջողվել տեղեկություն ստանալ իրավապահ մարմիններից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---