Նախարար. Լարսում հայկական մոտ 400 մեքենա է արգելափակված15 դեկտեմբերի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Լարսի անցակետը դեկտեմբերի 15-ին փակ է բոլոր տեսակի մեքենաների համար, Ռուսաստանի կողմից կուտակված են մոտ 700 մեքենա, մոտ 400-ը հայկական մեքենաներ են: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը դեկտեմբերի 14-ին այցելել էր Լարս՝ իրավիճակին ծանոթանալու համար, իսկ դեկտեմբերի 15-ին կառավարության նիստին վարչապետը Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել այս խնդիրը: Մարտիրոսյանի խոսքով, Լարսում շատ առատ ձյուն է տեղացել, և վրացի գործընկերները բոլոր տեսակի տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի արագ լուծում տան այդ հարցին: Այլընտրանքային ճանապարհ ունենալու մասին լրագրողների դիտարկմանը, նախարարը վստահեցրել է, որ քննարկվում է նաև լաստանավ վարձելու միջոցով խնդրին լուծում տալու հարցը, գրում է Aravot.am-ը: «Արդյունքները կամ դրական, կամ բացասական կլինեն: Բեռնափոխադրողը հաշվում է՝ ինչ կարող է դա արժենալ, և եթե Լարսը բացվում է, ինքը գերադասում է Լարսով: Փորձում ենք մենք տարբեր ճանապարհներ գտնել: Հիմա քննարկում ենք ավիացիոն մեթոդով ավիափոխադրումներ կազմակերպելը: Գնացել եմ Վրաստան, քննարկումներ ունեցել ենք Վրաստանի վարչապետի և ճյուղային նախարարների հետ», - ասել է Մարտիրոսյանը: Նախարարը նաև ասել, որ թե՛ վրացական, և թե՛ ռուսական կողմերը շահագրգռված են ճանապարհի արագ բացման հարցում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |