7 հուլիսի 2007 - 14:41 AMT
Վերջին ժամանակներս շուրջ հինգ հազար ադրբեջանցիներ քրիստոնեություն են ընդունել
Վերջին ժամանակներս շուրջ հինգ հազար ադրբեջանցիներ քրիստոնեություն են ընդունել: Այդ մասին հաղորդել է «Օլայլար» խումբը, որը զբաղվում է քրիստոնեության տարածմամբ Ադրբեջանում: Ըստ տեղեկատվության, քրիստոնեություն են ընդունում ոչ միայն շրջաններում, այլ նաեւ Բաքվի շուրջ գտնվող գյուղերում: Նշվում է նաեւ, որ հիմնականում դավանանքը փոխում են նրանք, ովքեր «վատ սովորություններ ունեն եւ անարդարության են հանդիպել աշխատանքի վայրում», գրում է Day.az-ը: