«Շչելկունչիկ»-ը 3D ձևաչափով կներկայացվի Երևանում

«Շչելկունչիկ»-ը 3D ձևաչափով կներկայացվի Երևանում

PanARMENIAN.Net - 2011-ից Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բազմիցս ներկայացրել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ երաժշտական կոմպոզիցիան:

2016-ին «Շչելկունչիկ»-ը կներկայացվի բոլորովին նոր ձևաչափով: Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կստեղծվի 3D ձևաչափի այնպիսի պատկերազարդում, որի ընթացքում եռաչափ ակնոցների միջոցով հանդիսատեսը կհայտնվի «իրական հեքիաթի աշխարհում»: Ամբողջ դահլիճն օգտագործվելու է որպես եռաչափ էկրան՝ ապահովելով դահլիճի սյուների, խորանների և զարդաքանդակների «կենդանացումն ու տրանսֆորմացիան»:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նախատեսում է այս ներկայացումը դեկտեմբերի 20-ին և 24-ին:

Բեմականացման աշխատանքները կիրականացնի Սուքիաս Թորոսյանը, ամբողջ 3D ձևաչափի հեղինակը, իրականացնողը և պրոդյուսերը կլինի Անդրանիկ Թորոսյանը: ՀՀ ժողովրդական արտիստ բալետմայստեր Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես կգան մի քանի դրվագներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---