Թրամփի ընկերությունը հրաժարվել է Բաքվում հյուրանոց բացելու մտադրությունից

Թրամփի ընկերությունը հրաժարվել է Բաքվում հյուրանոց բացելու մտադրությունից

PanARMENIAN.Net - Trump Organization ընկերությունը հրաժարվել է Բաքվում հյուրանոց բացելու վերաբերյալ արտոնագրված համաձայնագրից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահի ներկայացուցիչը:

Trump Organization-ը կասեցրել է Բաքվում հյուրանոց, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյում հյուրանոց և բիզնես կենտրոն բացելու գործարքը: Փաստաբանն այդ որոշումը բնութագրել է որպես «տունը մաքրելու գործողություն»,-ասել է Ալան Գարթենը, հայտնում է CNN-ը:

Ըստ կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագծի, Բաքվում 33-հարկանի բարձրակարգ հյուրանոց կառուցելու մտադրության մասին Թրամփն ու նրա գործընկերները հայտարարել էին 2014-ին: Հայտնի է, որ այն պետք է պատկաներ ոչ թե Թրամփին, այլ Garant Group կոմերցիոն կառույցին, որի նախագահն է Անար Մամեդովը: Անար Մամեդովն Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին է: Հյուրանոցը պետք է կրեր Թրամփի անունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վաճառել է անձմաբ իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը: Թրամփը վաճառել է որոշ բանկերի, նավթային ընկերությունների և այլ կորպորացիաների բաժնետոմսերը` խուսափելու համար շահերի բախման մեջ մեղադրանքներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---