ԵՄ-ն €25.2 մլն կտրամադրի ՀՀ-ին՝ աշխատաշուկայի և ֆինանսների ոլորտի բարեփոխումներին

ԵՄ-ն €25.2 մլն կտրամադրի ՀՀ-ին՝ աշխատաշուկայի և  ֆինանսների  ոլորտի բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ տնտեսական Զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ:

Հանդիպմանը Կարայանը և Դանիելսոնը ստորագրել են «Լավ որակավորումներ լավ աշխատանքի համար» և «Հանրային ֆինանսների կառավարում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրերը:

Առաջին համաձայնագրով ԵՄ կտրամադրի 15.2 մլն եվրոյի աջակցություն, որով կօգնի բարելավել Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետությունը և աշխատուժի աշխատանքի տեղավորման հնարավորությունները` մասնավորապես շեշտադրելով գյուղատնտեսական զբաղվածությունը:

Այն նաև նպատակ ունի բարելավելու աշխատուժի առաջարկի և պետական, մասնավոր հատվածի պահանջարկի բացհայտման և համապատասխանեցման մեխանիզմները տվյալների հավաքագրման և օգտագործման առավել արդյունավետ համակարգի միջոցով:

Երկրորդով` 10 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ աջակցելու հանրային ֆինանսների քաղաքականության ոլորտում բարեփոխումներին:

Ծրագիչն ուղղված է լինելու հանրային ծախսերի հաշվետվողականությանը, թափանցիկությանն ու արդյունավետությանը, միջազգային չափանիշներին և փորձին համապատասխանությանը:

Ծրագիրն էլ ավելի կամրապնդի բյուջեի և դրա ծախսերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ավելի լավ հաշվապահական և աաուդիտորական գործունեության շնորհիվ ` համագործակցելով քաղաքացիական հասարակության և Ազգային ժողովի հետ, որպեսզի բյուջետավորման գործընթացը լինի ավելի ներառական: Սուրեն Կարայանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` զարգացնելու և խորացնելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր բոլոր բոլոր ուղղություններով:

Նախարար Կարայանն ընդգծել է, որ ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացում: Նախարարի խոսքով, վերջին տարիներին ԵՄ աջակցությամբ իրականացվել են և ներկայումս շարունակվում են բարեփոխումներն արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկայի, կրթության, մաքսային և հարկային քաղաքականության, գյուղատնտեսության, ՓՄՁ աջակցության, տարածքային կառավարման և այլ ոլորտներում:

Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցության շրջանակների ու ոլորտների ընդլայնումը:

ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունների» բանակցային գործընթացը: «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնությունները» թույլ կտան արագ մշակել ՀՀ-ԵՄ Միասնական աջակցության շրջանակը 2018-2020թթ. համար, որի արդյունքում ԵՄ ֆինանսական աջակցությունը կուղղվի նպատակային բարեփոխումների իրականացմանը:

Գլխավոր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության առաջնահերթությունները, հետագա ֆինանսական աջակցության ուղղությունները և մի շարք այլ օրակարգային հարցեր:

Քրիստիան Դանիելսոնը բարձր է գնահատել Եվրամիության աջակցության գործիքների վերաբերյալ նախարարության կողմից տարվող իրազեկման աշխատանքները: Քրիսիտան Դանիելսոնի խոսքով, Հայաստան-ԵՄ համագործակցությունն իրենց առաջնահերթություններից է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---