Հայաստանն ու Վրաստանը համատեղ կզարգացնեն զբոսաշրջությունը

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կզարգացնեն զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Վրաստանը կօգնի Հայաստանին զարգացնել զբոսաշրջության ոլորտը: Երկրները համատեղ տուրերի նախագիծ են մշակել: «Օրակարգում քննարկման երկու հիմնական թեմա կա. զբոսաշրջության հոսքի ավելացումը Հայաստանի և Վրաստանի միջև և մանրամասն սխեմայի մշակումը այդ գաղափարի իրականացման համար: Համագործակցությունը Վրաստանի հետ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մակարդակով գնալով խորանում է, սակայն, դեռ բավարար չէ: Այդ համագործակցությունը հարկավոր է ակտիվացնել»,-հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, հայտնում է «Միր 24»-ը:

Երկու երկրների ձեռներեցները հավաքվել են Երևանում` քննարկելու զբոսաշրջիկների համար երկրների գրավչության զարգացման հարցերը: Նորարարություններից մեկը հետևյալն է. 2017-ի հունվարից Վրաստան այցելող զբոսաշրջիկներին ինքնաբերաբար կառաջարկվի ուղևորություն կատարել նաև Հայաստան, և հակառակը:

Հայաստանի և Վրաստանի տուրօպերատորները փոխանակում են փորձն ու մշակված երթուղիների պատրաստի բազաները:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---