ՄԱԿ ԱԽ անդամները համաձայնեցրել են Հալեպի վերաբերյալ բանաձևի փոխզիջումային տարբերակը

ՄԱԿ ԱԽ անդամները համաձայնեցրել են Հալեպի վերաբերյալ բանաձևի փոխզիջումային տարբերակը

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ անդամները համաձայնեցրել են Հալեպի վերաբերյալ բանաձևի փոխզիջումային տարբերակը, որով նախատեսվում է դիտորդների ներկայությունը քաղաքում: Քվեարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 19-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ավելի քան 3 ժամ տևած խորհրդակցությունների ավարտին:

«Կա բանաձևի լավ տեքստ, մենք պայմանավորվել ենք քվեարկել դեկտեմբերի 19-ին»,-ասել է նա: Քվեարկությունը կկայանա Երևանի ժամանակով 18:00-ին:

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, փոխզիջումային տարբերակով նախատեսվում է ՄԱԿ, ԿԽՄԿ և Սիրիական Կարմիր արաբական մահիկի ավելի քան 100 աշխատակից գործուղել Հալեպ:

«Տեքստը պարունակում է անվտանգ ու արժանապատիվ տարհանման բոլոր տարրերը, և հումանիտար աջակցություն բոլոր նրանց համար, ով կնախընտրի մնալ Հալեպում»,-ասել է ամերիկացի դիվանագետը:

Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկել է Ֆրանսիայի առաջարկած բանաձևի նախագիծը` Հալեպում տարհանման դիտարկում կազմակերպելու առաջարկով: Խոսքը մասնավորապես ՄԱԿ աշխատակիցների մասին է, որոնք արդեն այնտեղ են: ՌԴ-ն դեմ հանդես եկավ չպատրաստված անձնակազմի տեղակայմանն արևելյան Հալեպում` համարելով դա «անիրականանալի և վտանգավոր» առաջարկ: ՌԴ-ն ներկայացրել է նաև բանաձևի իր տարբերակը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---