Հայաստանը չի սահմանափակի իր հնարավորությունները իրողության հետ չհաշտվող հարեւանների պատճառով

PanARMENIAN.Net - «Մենք թույլ չենք տա, որ ոչ` պատերազմ, ոչ` խաղաղություն իրավիճակն առաջնորդող դառնա մեր պատմության համար»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ArmTech-2007 խորհրդաժողովում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, այս վճռակամությունն է խթան հանդիսացել անցյալ տասնամյակում մեր գրանցած աճի համար: «Ճիշտ այնպես, ինչպես մենք թույլ չենք տա չզղջացող Թուրքիային մեր օրակարգը մեզ թելադրելու, մենք մեր հնարավորություններն ու ընտրությունը չենք սահմանափակի տեւական համաձայնագիր կնքելու հարցում Ադրբեջանի կողմից ցանկության բացակայության պատճառով»,-նշել է նա: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, նրանք չեն ուզում ընդունել ոչ անցյալը, ոչ էլ ներկան: Արդյունքում, նրանց չեն հետաքրքրում ընդհանուր ապագայի քննարկումները: Ադրբեջանում շարունակվում է պատերազմի մտային իրավիճակը: «Ես հպարտությամբ եմ նշում, որ Հայաստանում եւ Ղարաբաղում մեր հայացքը դեպի ապագան է հառված, դեպի վերջնական խաղաղություն, դեպի առաջընթաց, կայունություն եւ բարեկեցություն»,-հավելել է Վարդան Օսկանյանը:



«Վճռականությամբ, իրատեսությամբ եւ ամենից առավել` միասնությամբ մենք կարող ենք մշակել եւ ընդունել ճիշտ քաղաքականություն` մեր ընդհանուր շահի համար նոր ռեսուրսներ գտնելու եւ օգտագործելու համար, եւ ապահովելու մեր շարունակական ու համապարփակ զարգացումը»,-ամփոփել է ՀՀ ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---