«Շարժայի կանանց գավաթի» առաջին տուրում հայ շախմատիստուհիները հաղթանակներ են տարել

«Շարժայի կանանց գավաթի» առաջին տուրում հայ շախմատիստուհիները հաղթանակներ են տարել

PanARMENIAN.Net - ԱՄԷ Շարժա քաղաքում դեկտեմբերի 18-ին մեկնարկել է «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում են 40 շախմատիստուհի: Մասնակիցների թվում են Հայաստանի երեք պատվիրակ` ՀՀ կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Մրցաշարի առաջին տուրում ՀՀ երեք շախմատիստուհին էլ հաղթանակներ են տարել: Դեկտեմբերի 19-ին տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը:

«Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարը 2016-ին անցկացվում է արդեն 7-րդ անգամ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---