Ստալոնեն հրաժարվել է Արվեստների հիմնադրամը գլխավորելու Թրամփի առաջարկից

Ստալոնեն հրաժարվել է Արվեստների հիմնադրամը գլխավորելու Թրամփի առաջարկից

PanARMENIAN.Net - Հայտնի դերասան Սիլվեսթր Ստալոնեն հայտարարել է, որ չի ստանձնի ԱՄՆ Արվեստների և հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամի կառավարումը: Նա հավելել է, որ գերադասում է աշխատել վետերանների հետ:

Ստալոնեն նշել է, որ շոյված է առաջարկից, սակայն, ըստ նրա, նա ավելի շատ օգուտ կբերի` քաղաքացիների ուշադրությունը սևեռելով վետերանների կարիքների վրա: Վետերանները արժանի են լավ վարձատրվող աշխատանքի, հարմարավետ բնակարանի և ֆինանսական աջակցության կարիք ունեն, հայտնում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով:

Դեկտեմբերի 16-ին The Daily Mail-ը հայտնեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ստալոնեին նշանակել Արվեստների և հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամի նախագահի պաշտոնում: Նորընտիր նախագահը կանգ է առել նրա թեկնածության վրա, որպեսզի «արվեստը կրկին մեծ արվեստ դառնա»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---