ESI. Եվրոպացի տասնյակ քաղգործիչներ փող են ստացել Բաքվից, հետքերը հասնում են Ագրամունտին

ESI. Եվրոպացի տասնյակ  քաղգործիչներ փող են ստացել Բաքվից, հետքերը հասնում են Ագրամունտին

PanARMENIAN.Net - Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որտեղ ներգրավվել են տասնյակ եվրոպացի քաղաքական գործիչներ, գրում է contact.az-ը:

Պաշտոնական Բաքվի շահերի ակտիվ լոբբիստների թվում է ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցության խմբի ներկայացուցիչ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, որը պատասխանատվության է կանչվել Իտալիայի դատախազության կողմից:

Համաձայնվելով համագործակցել քննության հետ` Վոլոնտեն տասնյակ եվրոպացի քաղաքական գործիչների անուններ է տվել, որոնք փող են ստացել Ադրբեջանից: Հետքերը տանում են մինչր ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Ինքը Վոլոնտեն անձամբ 3 մլն եվրո է ստացել Ադրբեջանից լոբբիստական ծառայությունների համար, որի մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների, ասվում է զեկույցում:

20-էջանող զեկույցում նշված են մի շարք ադրբեջանցի պատգամավորների անուններ, որոնք ներգրավված են այդ կեղտոտ խաղերի մեջ և որոնք կարող են պատասխանատվության ենթարկվել Եվրոպայում:

Հարցաքննությունների ժամանակ Վոլոնտեն հաստատել է, որ տարբեր երկրներում բացված իր հաշվեհամարների վրա Ադրբեջանից հետևյալ գումարներն են փոխանցվել. 2012-ի դեկտեմբերի 17-ին` 100.000 եվրո, դեկտեմբերի 27-ին` 220.000 եվրո, 2013-ի մարտի 19-ին` 180.000 եվրո, հուլիսի 10-ից դեկտեմբերի 31-ը` 630.000 եվրո, 2014-ի հունվարի 22-ից դեկտեմբերի 31-ը` 1.260.000 եվրո: Կաշառքների հանրագումարը կազմել է 2.390.000 եվրո:

Վիսկոնտին ստացած գումարն օգտագործել է մի շարք իտալացի և այլ եվրոպական երկրների խորհրդարանականներին կաշառելու համար, որոնք դեմ են քվեարկել Եվրոպայի խորհրդի բանաձևերին ու զեկույցներին, որտեղ դատապարտվում էր մարդու իրավունքների խախտումն Ադրբեջանում:

Մասնավորապես, հենց այդ փողերով է տապալվել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ Շտրասերի զեկույցը:

«Խավիարային դիվանագիտության» առաջին զեկույցը հրապարակվել էր 3 տարի առաջ` այն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները կտրականապես մերժում էին մեղադրանքներն` անհիմնա անվանելով զեկույցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---