Ամերիաբանկը Մեծ Բրիտանիայում լիազոր ներկայացուցիչ կունենա

Ամերիաբանկը Մեծ Բրիտանիայում լիազոր ներկայացուցիչ կունենա

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն այսուհետ Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով: Ընկերությունից հայտնում են, որ բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում և նշում, որ Մեծ Բրիտանիայում ներկայացուցչի առկայությունը ևս մեկ քայլ է միջազգային ֆինանսական կառույցների հետ առավել սերտ և արդյունավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

2007-ից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է մոտ 500 մլն ԱՄՆ դոլար՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման և զարգացման համար:

Լոնդոնում Ամերիաբանկը կներկայացնի Արմեն Ասլանյանը, որն ունի ավելի քան 12 տարվա փորձ ներդրումային բանկային ոլորտում, ստացել է տնտեսագիտության բակալավրի և ֆինանսական տնտեսագիտության մագիստրոսի կոչումները Շեֆիլդի համալսարանից և Բրունելի բիզնես դպրոցից և 2012-ից ակտիվորեն ներգրավված է ԵՄ ու Մեծ Բրիտանայի ներդրումային բանկային ոլորտում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---