Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը երկրում լավագույնն է ճանաչվել ՀՖՖ-ի գործկոմի, Բարձրագույն խմբի առաջնության թիմերի նախագահների, գլխավոր մարզիչների, ավագների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքերով:

2-րդ տեղում է Գևորգ Ղազարյանը, 3-րդում՝ Մարկոս Պիզելին:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում արդեն 7-րդ անգամ: Մինչ այս նա կոչմանն արժանացել էր 2009 թվականին, ինչպես նաև անընդմեջ՝ 2011-ից 2015 թվականներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, որի անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: 59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

Կարդացեք նաև՝Կլոպ. Հայերը Մխիթարյանի պես մտածող ու աշխատասեր են

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---