ԼՂՀ 2017թ.-ի պետբյուջեն ընդունվել է. Ծախսերն ավելացել են մոտ 185 մլն դրամով

ԼՂՀ 2017թ.-ի պետբյուջեն ընդունվել է. Ծախսերն ավելացել են մոտ 185 մլն դրամով

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ի նիստում Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագիծը: ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ նախորդ լիագումար նիստից հետո կառավարությանն է ներկայացվել 26 հարց՝ 2 խմբակցության և մեկ պատգամավորի կողմից:

«Այդ հարցերից 20-ը կրկնվող են, որոնց վերաբերյալ կառավարությունն իր տեսակետը չի փոխել, իսկ մյուս հարցերին տրվել է գրավոր պատասխան և ուղարկվել է Ազգային ժողով: Ներկայացվել են նաև այն փոփոխությունները, որոնք կատարվել են բյուջեի նախնական տարբերակում»,- մանրամասնել է Թևոսյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով առաջարկությունների արդյունքում փոփոխության են ենթարկվել քաղպաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը, առողջապահությանը վերաբերող հոդվածները: Այսպիսով՝ բոլոր փոփոխությունների արդյունքում բյուջեի ծախսերն ավելացել են 185 մլն 244.000 դրամով և 2017թ.-ի պետական բյուջեի ընդհանուր գումարը կազմել է 94 մլրդ 432 մլն դրամ:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախ՝ պետական բյուջեին ուղեկցող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև երկրորդ ընթերցմաբ՝ «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները:

Իսկ այնուհետև ընդունել է 27 կողմ, 3 դեմ ձայներով՝ նաև «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թ. համախմբված բյուջեն կազմել է. եկամուտների գծով` 86 մլն 185.500 դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` ՀՀ-ից ստացվող միջպետական վարկի գումարը, ծախսերի գծով` 88,946.8 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը` 2,761.3 մլն դրամ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---