Հավելյալ կրկնակի ինտերնետ 4G ցանցում՝ Viva-ի բաժանորդների համար23 դեկտեմբերի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության բաժանորդները, որոնք կշարունակեն օգտվել կամ կբաժանորդագրվեն Viva սակագնային պլաններին մինչև 20.01.2017թ., կստանան սակագնային պլանի իրենց տարբերակով նախատեսված ինտերնետ փաթեթի կրկնակի չափով հավելյալ ինտերնետ՝ 4G ցանցում: Այսպես, Viva 2500 տարբերակից օգտվելու դեպքում, բացի սակագնային պլանում ներառված 2000 ՄԲ ինտերնետից, բաժանորդը նաև կստանա 4000 ՄԲ` 4G ցանցում օգտագործելու համար, Viva 3500-ից օգտվելու դեպքում՝ 6000 ՄԲ, Viva 5500-ից օգտվելու դեպքում՝ 10 000 ՄԲ, իսկ Viva 7500-ից օգտվելու դեպքում՝ 20000 ՄԲ: Առաջարկը չի տարածվում կանխավճարային Viva 1500 տարբերակի վրա: «Հաշվի առնելով Viva-ի աճող պահանջարկը, բաժանորդների գոհունակությունն ու նաև արձագանքելով նրանց ակնկալիքներին՝ ընկերության այն բաժանորդներին, որոնք կշարունակեն օգտվել կամ կբաժանորդագրվեն Viva* սակագնային պլաններին մինչև եկող տարվա հունվարի 20-ը կտրամադրվի սակագնային պլանի իրենց տարբերակով նախատեսված ինտերնետ փաթեթի կրկնակի չափով հավելյալ ինտերնետ՝ Հայաստանի առաջին ու ամենաընդարձակ 4G ցանցում: Դրանով ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում ամանորյա տոների ժամանակահատվածում սպառել ինտերնետի ավելի մեծ ծավալ՝ ավելի բարձր արագություններով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Մոտ կես տարի առաջ գործարկված Viva սակագնային պլանների շարքն առաջարկում է ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում: Viva սակագնային պլաններն առավել ճկուն են և ունեն օգտագործման համար պարզ կառուցվածք: Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքում՝ Viva-ն արտացոլում է տարբեր ծավալի ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող և այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |