ՓՄՁ ԶԱԿ-ն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը կգործակցեն նորարարությունների ոլորտում

ՓՄՁ ԶԱԿ-ն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը կգործակցեն նորարարությունների ոլորտում

PanARMENIAN.Net - «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը գործակցելու են նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ գործարարների կայացման և նոր մրցունակ բիզնեսների ձևավորման նպատակներով:

Այդ մասին նշվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի ստորագրած հուշագրում:

Կազմակերպությունները համատեղ մշակելու են նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ գործարարների աջակցության ծրագրեր, իրականացնելու են լավագույն փորձի փոխանակում նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ գործարարների աջակցության ուղղություններով: Կառույցները նաև պայմանավորվել են համատեղ իրականացնել դասընթացներ, իրականացնել սեմինարներ ձեռնարկատիրության և բիզնես-գործընթացների իրականացման ուղղություններով:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համագործակցելու են նաև լավագույն փորձի տարածման, համատեղ ծրագրերի մշակման և առաջմղման, բիզնես-հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման ուղղություններով:

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---