Նախարար. Սևանա լճի մակարդակը 2015-ի համեմատ բարձրացել է 26 սմ-ով27 դեկտեմբերի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության ոլորտում կառավարության նախատեսած բոլոր ծրագրերն իրականացվել են: Այդ մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, հայտնում է Aysor.am-ը: «Կառավարության ծրագրով նախատեսված 6 միջոցառումն էլ իրականացվել է» ,- ասել է նախարարը: Այս տարի նախարարությունում երկու գերակա խնդիր է եղել. Սևան լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի ստեղծում: Երկուսն էլ, ըստ նախարարի, իրականացվել է: Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից 2016-ին Սևանի իշխանի ձվադրավայր հանդիսացող հինգ հիմնական գետերում (Կարճաղբյուր, Լիճք, Ծակքար, Արգիճի, Մասրիկ) բաց է թողնվել 0.071-0.7 գրամ միջին քաշով ` 920.7 հազ. հատ մանրաձուկ: «Սևանա լճի մակարդակը կազմում է 1900 մետր 48 սմ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ 26 սմ-ով ավելի է» ,- տեղեկացրել է Արծվիկ Մինասյանը: Մինասյանի խոսքով՝ բնապահպանության նախարարությունն իր գործառույթներով շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումն ու բարելավումն իրականացնող պետական մարմնի կարգավիճակ պետք է ստանա: «Իսկ դա նշանակում է, որ մենք ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ և ավելի ագրեսիվ պետք է լինենք, որպեսզի թույլ չտանք ձևավորվի այնպիսի կոնֆլիկտ, որը կբերի շրջակա միջավայրի վատթարացմանը: Հակառակը, պետք է կարողանանք ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ տնտեսական նախաձեռնությունները չդառնան փորձանք շրջակա միջավայրի, բնության և կենդանական աշխարհի համար» ,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը: Բնապահպանության նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվել ոլորտի խնդիրներն ախտորոշելու համար, որոնց լուծումները կտրվեն 2017 թվականին: «Դրանք են, համակարգային կոռուպցիոն ռիսկերը, ոլորտի օրենսդրության իրավակիրակումը բավարար չէ, բացակայում են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցումները: Բնական կապիտալի և էկոհամակարգային ծառայությունների, տնտեսական արժեքային գնահատման համակարգը բացակայում է, չկա շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական պետական մոնիթորինգի, տեղեկատվական կառավարման համակարգ: Ցածր հասցեականություն ունեն բնօգտագործման և բնապահպանական վճարներից գոյացած գումարները, ձևավորված չէ բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգ, բնապահպանական պետական վերահսկողության արդյունավետությունը խիստ ցածր է, ջրավազանային կառավարումն իրականացվում է ցածր արդյունավետությամբ: Ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ցածր մակարդակի վրա է և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերն անարդյունավետ են»,-շեշտել է Արծվիկ Մինասյանը: Բնապահպանական վերահսկողության ուժեղացման նպատակով, նախատեսվում է միասնական տեսչական մարմնի ստեղծումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»,–գրել է նա Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր |