Երևանում բջջային հեռախոսների լիցքավորման 1-ին արևային կայանն է տեղադրվել

Երևանում բջջային հեռախոսների լիցքավորման 1-ին արևային կայանն է տեղադրվել

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում` Կարապի լճի տարածքում, տեղադրվել է բջջային հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը:

Այն ֆինանսավորած Awesome հիմնադրամը տեղեկացնում է, որ կայանը աշխատում է էկոլոգիապես մաքուր արևային էներգիայով:

Կայանի արևային վահանակները լիցքավորում են վերալիցքավորվող լիթիումային մարտկոցը, որն էլ իր հերթին էներգիա է տրամադրում հեռախոսների լիցքավորման համար։

Նշվում է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաև այն ժամանակ, երբ արև չկա, օրինակ՝ գիշերը: Կայանը ունի վեց միակցիչ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել վեց բջջային հեռախոս։

Մարտկոցի լիովին լիցքավորման համար պահանջվում է 4-6 ժամ ցերեկային լույս, այս դեպքում կայանը կարող է էներգիա տրամադրել գաջեթներին 40+ ժամ ժամկետով:

Awesome Foundation հիմնադրամը համաշխարհային կազմակերպություն է, որը երկրանգդի վրա կյանքի է կոչում հետաքրքիր գաղափարներ: Հիմնադրամը միկրովարկեր է տրամադրում 1000 դոլարի սահմանում այն մարդկանց, ովքեր աշխատում են զարմանահրաշ նախագծերի ստեղծման վրա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---