ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ պետսահմանին դիվերսիոն փորձի հարցով

ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ պետսահմանին դիվերսիոն փորձի հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի պետական սահմանին կատարված դիվերսիոն փորձի կապակցությամբ:

«Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, գրում է Aysor.am-ը:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ սահմանամերձ Չինարի համայնքում իրավիճակը հանգիստ է, քաղաքացիական բնակչության շրջանում խուճապ չկա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---