Վաշինգտոնը 35 ռուս դիվանագետի կարտաքսի

Վաշինգտոնը 35 ռուս դիվանագետի կարտաքսի

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները դեկտեմբերի 29-ին հայտարարել են ՌԴ մի շարք քաղաքացիների և ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ մեղադրելով նրանց ԱՄՆ քաղաքական կառույցների դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ:

Բացի այդ Վաշինգտոնն արտաքսում է երկրից ՌԴ 35 դիվանագետի և փակում է ՌԴ 2 դիվանագիտական հաստատություն ԱՄՆ տարածքում նույն հիմնավորմամբ: Վաշինգտոնը նաև մեղադրել է Մոսկվային ՌԴ-ում աշխատող ամերիկացի դիվանագետներին ճնշելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կրեմլում այդ գործողություններն արդեն գնահատել են որպես 3 շաբաթից հեռացող մարդկանց կանխատեսելի ագրեսիա, ինպես նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին վնասելու փորձ:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնում է պաշտոնը հունվարի 20-ին: Անցումային վարչակազմը կողմ է հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը:

ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, սակայն, չի շտապի այդ հարցում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---