Սիրիայի ամբողջ տարածքում ուժի մեջ է մտել հրադադարը

Սիրիայի ամբողջ տարածքում ուժի մեջ է մտել հրադադարը

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը դադարեցրել է բոլոր մարտական գործողությունները երկրի ամբողջ տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին ռազմական աղբյուրների վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ու զինված խմբավորումները պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սրիայի ամբողջ տարածքում դեկտեմբորի 30-կեսգիշերից սկսած: Պայմանավորվածությունը չի վերաբերում Ջեբհաթ ան Նուսրային և Իսլամական պետությանը:

Դամասկոում, Հալեպում ու Հոմսում հայտնել են, որ արդեն մոտ 1 ժամ է պահպանվում է հրադադարի ռեժիմը՝ ոչ ոք չի կրակում: Աշխարհազորայինները հայտնել են, որ իրենք էլ, ինպես և բանակը, պահպանում են հրադադարը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեքռ բերվել Սիրիայում հրադադարի հաստաման և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: 3 փաստաթուղթ է ստորագրվել:

Առաջինը՝ Սիրիայի կառավարության և զինյալ ընդդիմության միջև Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի մասին, երկրորդը՝ հրադադարի հետ կապված համալիր միջոցների մասին, երրորդը՝ սիրիական կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---