Կարայան․ Հայաստանի զբոսաշրջությունը մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի

Կարայան․ Հայաստանի զբոսաշրջությունը մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի զբոսաշրջությունը մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի։ Այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 29-ին հանդիպմանը:

Հանդիպմանը մասնկացել են Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյան և մի շարք ներգնա տուրօպերատորներ:

Նախարարը նշել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում գտնվող այս ոլորտը ներառական ավելացված արժեք է ստեղծում: Նախարարի խոսքով` Հայաստանի զբոսաշրջության ոլորտն իր ենթակառուցվածքներով և հնարավորություններով մինչև 5 անգամ աճելու ներուժ ունի. այդ մասին են վկայում ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները:

Նախարար Կարայանը ներկաների հետ քննարկել է ԱԱՀ-ի, վիզային ռեժիմների դյուրացման, կապի, Հայաստանի ճանաչելիության և ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներգնա տուրօպերատորների միությունը նախարարություն կներկայացնի առաջարկությունների փաթեթ զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների և հիմնական մարտահրավերների վերաբերյալ, որի շուրջ քննարկումներ կծավալվեն Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք քայլեր արդեն իսկ տեղ են գտել Զբոսաշրջության պետական կոմիտեի 2017թ.-ի ծրագրում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---