ՆԱՏՕ-ն համալրեց Ղարաբաղում ընթացող նախագահական ընտրությունները չճանաչողների շարքերը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ղարաբաղում ընթացող նախագահական ընտրությունների արդյունքները: Նման հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Ջեյմս Ապպաթուրաին: Նրա խոսքերով, ինչպես եւ մի շարք այլ միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ, «ՆԱՏՕ-ն չի ճանաչում նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ Ղարաբաղում անցկացվող ցանկացած այլ ընտրությունների արդյունքները», հաղորդում է AHN-ն:



Նշենք, որ այսօր ԼՂՀ-ում նախագահական ընտրություններ են: Ըստ ԼՂՀ ԿԸՀ տվյալների, ընտրությունները կայացած են համարվում, քանի որ տեղի ժամանակով 11:00-ի դրությամբ քվեարկությանն արդեն մասնակցել էր ընտրողների 24,5 տոկոսը:



Նախագահի պաշտոնի համար առաջադրվել են հինգ թեկնածուներ` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյանը, փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմկուսի նախագահ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---