Հենրիխ Մխիթարյանը «ՄՅու» դեկտեմբերի երկրորդ ֆուտբոլիստն է Իբրահիմովիչից հետո

Հենրիխ Մխիթարյանը «ՄՅու» դեկտեմբերի երկրորդ ֆուտբոլիստն է Իբրահիմովիչից հետո

PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրոդ լավագույն խաղացողը դեկտեմբերի արդյունքներով՝ զիջելով առաջին տեղը Զլատան Իբրահիմովիչին:

Անգլիական ակումբի պաշտոնական կայքում հրապարակվել են թիմի երկրպագուների քվեարկության արդյունքները, որոնց առաջարկվել էր ընտրել դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին: Քվեարկությանը մասնակցել է 146.000 մարդ, գրում է Sputnik-Արմենիան:

Ակումբի երկրպագուների 38 տոկոսը առաջին տեղը տվել է Զլատան Իբրահիմովիչին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զիջել է ընդամենը 2 տոկոսով՝ հավաքելով 36 տոկոս: Հայ ֆուտբոլիստը 10 տոկոսով առաջ է ֆրանսիացի Փոլ Պոգբայից, որը 26 տոկոս է հավաքել և, ըստ ակումբի գլխավոր մարզչի, աշխարհի լավագույն կիսապաշտպանն է:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 12 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և երկու գոլի հեղինակ դարձել: «Յունայթեդը» 6-րդն է պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

Մինչդեռ Մխիթարյանն ակտիվորեն պատրաստվում է նոր ֆուտբոլային հանդիպումներին: Տարվա առաջին մարզումը նա անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար տեղադրել, որի տակ գրված է. «Նոր տարի, նոր գոլեր»:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ ակումբը մինչև վերջ պայքարելու է Անգլիայի առաջնությունում և հուսով է, որ իր թիմը կկարողանա եզրագծին հասնել առաջին քառյակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---