Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար

Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար

PanARMENIAN.Net - Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար, հայտնում է Republicсо-ն The Verge-ի վրա հղումով: Մշակումը ստացել է Project Neon անվանումը: Պարբերականը նշում է, որ նոր դիզայնում կգերակշռեն անիմացիան և լղոզված տարրերը: Windows 10-ը կունենա նաև Acrylic գործիքը, որն անհրաժեշտ է ունիվերսալ հավելվածների արտաքին տեսքը մանրակրկիտ մշակելու համար:

Նշվում է, որ Microsoft-ը մտադիր է ավարտել նոր դիզայնի մշակումը մինչև 2017-ի աշունը լայնածավալ թարմացման հետ մեկտեղ:

Windows-ի նախորդ խոշոր թարմացումը՝ Anniversary Update-ը թողարկվել է 2016-ի օգոստոսին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Windows 10-ը կունենա նաև «գեյմերի ռեժիմ», որի շնորհիվ համակարգչում լրացուցիչ ռեսուրսներ կազատվեն, որոնց օգտագործման առավելությունը կտրվի գործարկված խաղերին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---