«Լուսավոր Հայաստանը» կդիմի կառավարությանը՝ Վանաձորի ավագանու նոր ընտրությունների հարցով

«Լուսավոր Հայաստանը» կդիմի կառավարությանը՝ Վանաձորի ավագանու նոր ընտրությունների հարցով

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է հունվարի 10-ին գրությունով դիմել կառավարությանը՝ անգործունակ ճանաչելու Վանաձորի ավագանուն և նշանակելու նոր ընտրություններ։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը, գրում է ՍիվիլՆեթը։

2016թ․ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում Մարուքյանը քաղաքապետի թեկնածուն էր։ Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում իշխող ՀՀԿ-ի թեկնածուն և նրան սատարող ՀՅԴ-ն միասին ստացել էին 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Չնայած վերջին երեքը համաձայնել էին աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, ավագանու հոկտեմբերի 10-ին առաջին նիստին փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ըտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Այժմ ՀՀԿ-ին չի հաջողովում քաղաքի կառավարումը բնականոն հունի մեջ դնել, քանի որ քաղաքի ավագանում փոքրամասնություն ունենալու պատճառով չեն կարողանում ավագանու նիստեր գումարել:

Ավագանու ընտրություններից հետո գումարվել է ընդամենը մեկ նիստ, որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։ Երեք խմբակցությունը բոյկոտում են Վանաձորի ավագանու նիստերը։ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 69-րդ հոդվածով՝ եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում ու համայնքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, կառավարությունը կարող է ավագանին ճանաչել անգործունակ։

Մարուքյանն ասում է, որ դիմումը հունվարի 10-ին կհասցեագրվի կառավարությանը։ Նրա խոսքով՝ դիմումի քննարկումը յուրօրինակ փորձաքար է լինելու նաև կառավարության համար. «Սա առիթ է, որ վարչապետը ցույց տա իր մտադրությունների, հայտարարությունների լրջությունը։ Մինչև այս հայտարարում էին՝ հանուն Հայաստանի, հանուն և այլն, և այլն, բայց իրենց գործողությունները չեն բխում այդ տրամաբանությունից։ Կամ պետք է ցույց տալ, որ կա մեծամասնություն, որն աներկբա կարող է ստանձնել որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, կամ իրականության հետ հաշտվել ու հասկանալ, որ իրենք Վանաձորում չունեն մեծամասնություն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---