«ՄՅու»-ն ավելի քան £47 մլն կվճարի «Ռոմայի» պաշտպանի համար

«ՄՅու»-ն ավելի քան  £47 մլն  կվճարի «Ռոմայի» պաշտպանի համար

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 47.6 մլն ֆունտ ստեռլինգ վճարել «Ռոմայի» պաշտպան Կոնստանտինոս Մանոլասի համար:

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախատեսում է վերանայել թիմի պաշտպանության գիծը, The Sun-ին հղումով գրում է Sport-express.ru-ն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Կարմիր սատանաները» 25-ամյա հույնի համար կվճարեն 32.5 մլն ֆունտ ստեռլինգ։

Այս մրցաշրջանում հռոմեական թիմի կազմում Կոնստանտինոս Մանոլասը մասնակցել է 20 խաղի և 1 գոլային փոխանցում կատարել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---