Tax free համակարգի փոփոխությունները. ԱԱՀ վերադարձի շեմը կիսով չափ նվազել է

Tax free համակարգի փոփոխությունները. ԱԱՀ վերադարձի շեմը կիսով չափ նվազել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը սահմանվել է 50.000 դրամ՝ 100.000 դրամի փոխարեն:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հստակեցվել է նաև, որ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը տառասխալներով լրացնելը չի կարող ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձի մերժման հիմք հանդիսանալ, եթե գումարի վերադարձման համար անհրաժեշտ մյուս վավերապայմանները պահպանված են: Փոփոխություններն ուժի մեջ են 2017 թվականի հունվարի 1-ից:

Ավելացված արժեքի հարկի վերադարձի (Tax Free) գործընթացը մեկնարկել է 2014 թվականի մարտից: Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս: Այն գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է Tax free invoice կամ ՀԴՄ Tax free հաշիվ և կտրոն, միեւնույն խանութից (նույն հարկ վճարողից) մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 50 հազար դրամը (նախկինում՝ 100 հազար դրամը), ԱԱՀ-ն՝ 8 335 դրամը (նախկինում՝ 16 670 դրամը), եւ, եթե ապրանքը չի օգտագործվել մինչեւ արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչեւ 90 օրվա ընթացքում:

Tax free համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը: Ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվում է Հայաստանից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային բոլոր մյուս անցակետերում: Օտարերկրյա քաղաքացիները վերադարձման ենթակա գումարը կարող են ստանալ բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---