21 հուլիսի 2007 - 16:03 AMT
Մինչ տարեվերջ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Հայաստան
Հավանաբար, մինչ տարեվերջ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Հայաստան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա խոսքերով, տվյալ պահի դրությամբ այցի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ են ընթանում, ճշտվում են ժամկետները: «Ռ.Քոչարյանի եւ Մ.Ահմադինեժադի բանակցությունները Երեւանում կշարունակեն Թեհրանում սկսված երկխոսությունը: Ակնկալվում է, որ Հայաստանի եւ Իրանի նախագահները կքննարկեն երկկողմ համագործակցության, զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ եւ խաղաղության ու կայունության ամրապնդման հնարավորությունները»,-հայտարարել է Մ.Մոթթաքին: