Հրադադարը խախտվել է մոտ 30 անգամ. Հայ դիրքապահները չեն կրակել

Հրադադարը խախտվել  է  մոտ 30 անգամ. Հայ դիրքապահները չեն կրակել

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---