Օզբիլիսը կարող է հեռանալ թուրքական «Բեշիկթաշից»

Օզբիլիսը կարող է հեռանալ թուրքական «Բեշիկթաշից»

PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիքթաշը» պատրաստվում է բաժանվել 5 ֆուտբոլիստից, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, գրում է Armfootball-ը:

Սակայն նշվում է, որ 5 ֆուտբոլիստներն էլ ցանկություն չունեն փոխել ակումբը: Ընդ որում, Լուիս Ռոդոլֆոն, Վելի Կավլակն ու Քարիմ Ֆրեյը նշել են, որ չեն ցանկանում խաղալ մեկ այլ թուրքական ակումբում և կտեղափոխվեն միայն արտասահմանյան ակումբ:

Ինչ վերաբերում է Օզբիլիզին, ապա նա նույնպես ուրախությամբ չի ընդունել մարզչի որոշում: «Կարծում եմ` արդար չէ, երբ խնդրում են հեռանալ առանց հնարավորություն տալու: Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին»,- Օզբիլիզի խոսքերն է մեջբերում թուրքական մամուլը:

Մոտ օրերս ակումբի տեխնիկական տնօրենը կհանդիպի ֆուտբոլիստների հետ նրանց ապագան քննարկելու համար:

2015-ի ամռանը Օզբիլիսը տեղափոխվեց «Բեշիկթաշ» և վարձակալության հանձնվեց իսպանական «Ռայո Վալյեկանոյին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---