«Մանչեսթեր Սիթիին» մեղադրել են հակադոպինգային կանոնները խախտելու մեջ

«Մանչեսթեր Սիթիին» մեղադրել են հակադոպինգային կանոնները խախտելու մեջ

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) հակադոպինգային կանոնները խախտելու մեղադրանքներ են ներկայացվել:

Մեղադրանքները կապված են հակադոպինգային ստուգում անցնելու համար ակումբի ֆուտբոլիստի գտնվելու վայրի մասին սխալ տեղեկություններ տարածելու հետ: Այսպիսի խախտման համար «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել 9 միավորից անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանում կամ խոշոր տուգանք ստիպված կլինի վճարել, գրում է Lenta.ru-ն:

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 42 միավորով 4-րդ տեղում է 20 խաղից հետո` 7 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---