Համման. Մխիթարյանն առանցքային դերակատարություն ունի «Մանչեսթեր Յունայթեդում»

Համման. Մխիթարյանն առանցքային դերակատարություն ունի «Մանչեսթեր Յունայթեդում»

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին շրջանում իր հաջողություններով մեծապես պարտական է Հենրիխ Մխիթարյանին: Այսպիսի կարծիք է հայտնել անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համմանը, գրում է «Sputnik Արմենիան»:

Մխիթարյանն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդին» բեկում մտցնել խաղի մեջ, փոխել մրցաշարային «ճակատագիրը»: Ըստ Դիտմար Համմանի, նոյեմբերի սկզբից հայ ֆուտբոլիստը, որն աչքի ընկավ «Սանդերլենդի» հետ խաղում և հաղթական գոլ խփեց «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ, առանցքային դերակատարություն ունի թիմում, գրել է metro-ն:

«Միկին գերազանց է գործակցում Իբրահիմովիչի հետ, նա օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» իր ոճը ձևավորել: Այսօր թիմը «հրեշի» է նման: Ֆուտբոլիստներն իրոք համախմբվել են, նրանց կազմում ամենատաղանդավոր խաղացողներն են»,-ասել է լեգենդար ֆուտբոլիստը: Ըստ Համմանի, «Լիվերպուլն» ի վիճակի չէ հակազդելու մանկունիանցիներին:

Հունվարի 10-ին Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Մանչեսթեր Յունայթեդին» պարտության մատնել «Հալ Սիթիին»:Խաղն ավարտվել է 2։0 հաշվով` հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրոդ լավագույն խաղացողը դեկտեմբերի արդյունքներով՝ զիջելով առաջին տեղը Զլատան Իբրահիմովիչին: Անգլիական ակումբի պաշտոնական կայքում հրապարակվել են թիմի երկրպագուների քվեարկության արդյունքները, որոնց առաջարկվել էր ընտրել դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին: Քվեարկությանը մասնակցել է 146.000 մարդ: Ակումբի երկրպագուների 38 տոկոսը առաջին տեղը տվել է Զլատան Իբրահիմովիչին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զիջել է ընդամենը 2 տոկոսով՝ հավաքելով 36 տոկոս: Հայ ֆուտբոլիստը 10 տոկոսով առաջ է ֆրանսիացի Փոլ Պոգբայից, որը 26 տոկոս է հավաքել և, ըստ ակումբի գլխավոր մարզչի, աշխարհի լավագույն կիսապաշտպանն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---