Բահչելի. Մեջլիսում սահմանադրական փոփոխությունների չընդումնան դեպքում նոր խորհրդարան է պետք

Բահչելի. Մեջլիսում սահմանադրական փոփոխությունների չընդումնան դեպքում նոր խորհրդարան է պետք

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է մեջլիսում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկմանը:

Բահչելին նշել է, որ եթե մեջլիսում հարցի շուրջ լարվածությունը շարունակվի, ապա այդ իրավիճակը հանրաքվեի ժամանակ կարող է անդրադառնալ ամբողջ Թուրքիայի վրա, Haberturk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նա ընդգծել է, որ եթե սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում չհաստատվեն, անհրաժեշտ կլինի նոր խորհրդարան ձևավորել:

ԱՇԿ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններ կատարելուն և այդ հարցի շուրջ համաձայնության է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հետ:

Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է կառավարման խորհրդարանական համակարգից անցնել նախագահական համակարգի:

Կարդացեք նաև՝ Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. Քննարկվում էին սահմանադրական փոփոխությունները (վիդեո)

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---