Երևանը` National Geographic-ի անսպասելի «համեղ» ուղղությունների թոփ-6-ում

Երևանը` National Geographic-ի անսպասելի «համեղ» ուղղությունների թոփ-6-ում

PanARMENIAN.Net - Երևանը ծաղկում է: Այդպես է կարծում National Geographic-ը, որն ընդգրկել է Հայաստանի մայրաքաղաքը 6 գլխավոր «համեղ» ուղղությունների թվում` մեկական յուրաքանչյուր մայրցամաքից:

«Հայաստանի մայրաքաղաքը, որի գեղեցիկ բնությունը, մշակույթն ու զբոսաշրջության ծաղկող ոլորտը տեղ էին գտել ավելի շատ այցելուների արժանի առաջին 10-ում, մեծ գրավչություն ունի և բազմաթիվ վայրեր, որտեղ կարելի է համեղ և կուշտ ուտել»,-գրում է պարբերականը:

Համեղ ուտելու համար National Geographic-ը խորհուրդ է տալիս որպես կենտրոն ընտրել Շառլ Ազնավուրի հրապարակը և այնտեղից արդեն հովհարաձև շարժվել:

Պարբերականը խորհուրդ է տալիս նաև այլցելել Պռոշյան փողոց, որը հայտնի է իր ռեստորաններով ու պանդոկներով, որտեղ կարելի է հայկական խորոված համտեսել:

Բացի այդ, National Geographic-ը կոչ է անում Երևանի հյուրերին գոնե մեկ օր անցկացնել Կասկադում (հսկայական աստիճան, որը կապում է Երևանի կենտրոնը Մոնումենտի հետ) և շրջակա սրճարաններում ու բարերում:

Երևանից բացի համադամասերների համար նախընտրելի ուղղություններ են նշվել Բուդապեշտը (Հունգարիա), Դեթրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլին), Դաքարը (Սենեգալ) և Վելինգտոնը (Նոր Զելանդիա):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---