Վարչապետը կողմակից չէ ԼՂ հարցում խաղաղության դիմաց տարածքներ զիջելուն

Վարչապետը կողմակից չէ ԼՂ հարցում խաղաղության դիմաց տարածքներ զիջելուն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ղարաբաղյան հարցում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով զիջումներ կատարելու կողմնակից չէ:

Այդ մասին ինքը վարչապետը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նման տարբերակին՝ հաշվի առնելով իր ծագումը (Կարապետյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, սակայն մանկահասակ տարիքում տեղափոխվել է Երևան – խմբ.):

«Ես դրա կողմնակիցը չեմ, բայց ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որով կկարողանանք մեր անվտանգությունը, մեր հաղթանակը պաշտպանել, պահել համապատասխան բանակցություններով», - ասել է նա, միաժամանակ հասկացնելով, որ ինքնին փոխզիջման տարբերակը քննարկելի է:

«Նայած ինչ ենք փոխզիջում: Փոխզիջումը միայն տարածքները չեն՝ կարգավիճակ է», - շեշտել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի կարծիքով, Հայաստանում չկա մեկն, ով կկայացնի տվյալ հարցում մի որոշում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար: «Դա մեծ պատասխանատվություն է, և ես չեմ տեսնում մարդուն, որն իր նորմերը խախտելով այդպիսի քայլի կգնա», - եզրափակել է վարչապետը:

Երևանն ու Բաքուն վարում են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունները «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Սկզբունքներն, ի թիվս այլոց, ենթադրում են նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս ընկած տարածքի հանձնում Ադրբեջանին՝ բացառությամբ ՀՀ հետ ցամաքային միջանցքի, խաղաղապահների տեղակայում ու Ղարաբաղի բնակչության կողմից անկախության հանրաքվեի անցկացման իրավունք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---