«Վեյկ ան Զեե». Արոնյանի առաջին մրցակիցն է Հարիկրիշնան

«Վեյկ ան Զեե». Արոնյանի առաջին մրցակիցն է Հարիկրիշնան

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցելու է շախմատային գերմրցաշարում` Նիդերլանդների «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարում:

Առաջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Պենտալա Հարիկրիշնան: Մյուս զույգերն են՝ Սո-Կարլսեն, Ադհիբան-Վան Վելի, Էլջանով-Ռապպորտ, Կարյակին-Գիրի, Վոյտաշեկ- Նեպոմնյաշչի, Անդրեյկին-Վեյ-Յի:

Մրցաշարի առաջին տուրը կկայանա հունվարի 14-ին` Երևանի ժամանակով 16:30-ին:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014) հաղթող, ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---